ՌԴ-ում վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը ՀՀ պետհամարանիշով չի եղել
ՌԴ ԱԻՆ-ից ՌԴ-ում Հայաստանի դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։
Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։ Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան