Փաշինյանն ու Ռուտեն քննարկել են ՀՀ և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն Դավոսում հանդիպմանը կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը:
Կառավարության հասարակայնութայն հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հայաստանի և Նիդեռլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության, արդարադատության և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն առաջարկել է Սինգապուր արտահանել կոնյակ, գինի ու գարեջուր
- Մենք նաև մեծ մարտահրավերներ ունենք. Նիկոլ Փաշինյան
- Ցյուրիխում գործարարների հետ քննարկվել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
- Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին