Հովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ»
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հողակտոր չունի Հրազդանի անտառային ֆոնդի տարածքում։
«Երեկ հրապարակվել է ՀՀ ՔԿ հայտարարությունը՝ կապված Կոտայքի մարզում անտառային ֆոնդի հողերի մասնավորեցման գործընթացի հետ: Այս տեղեկությանն անդրադարձած որոշ լրատվամիջոցների հրապարակումներում հողատարածք ձեռք բերած անձանց թվում շեշտվում է նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Orer.am-ի թղթակիցը այսօր կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշեց, որ ինքը մատնանշված տարածքում հողկտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քննչական կոմիտե է հրավիրվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները