Հռոմի պապը կոչ է արել սոցկայքերի օգտատերերին օրինակ վերցնել քրիստոնեական համայնքներից
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կրկին անդրադարձել է սոցցանցերի ֆենոմենին՝ կոչ անելով օգտատերերին, առաջին հերթին երիտասարդներին, առաջնորդվել քրիստոնեական համայնքների կյանքով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ սոցիալական կայքը, մի կողմից ծառայում է նրան, որպեսզի ավելի ամուր կապի մարդկանց, մարդիկ միմյանց օգնեն, բայց մյուս կողմից օգտագործվում է քաղաքական կամ տնտեսական պլանում օգուտ ստանալու նպատակով՝ առանց հարգելու անձը կամ նրա իրավունքները։
Հռոմի պապի խոսքով, համացանցի առավել երիտասարդ օգտատերերից յուրաքանյուր չորրորդն իր հասակակցի կողմից սոցիալական կայքում ենթարկվում է ագրեսիվ ճնշման։ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ ինտերնետը կարող է ծառայել հասարակության մեջ հաղորդակցության բարելավմանը, նաև անհատի մեկուսացմանը։ Նման վտանգը մեծ է դեռահասների շրջանում։
Խոսելով վիրտուալ համայնքերի մասին, որը գոյություն ունի սոցիալական կայքերում, Ֆրանցիսկոս պապն օրինակ է բերել քրիստոնեական համայքները, որի անդամները ոչ միայն հավատարիմ են նույն հավատքին և տեսակետներին, նա իրականում միմյանց կարիք ունեն։