Սլավիկ Հայրապետյանը եզրափակչում հանդես չի գա
Մինսկում ընթանում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Այսօր տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը հանդես եկավ կարճ ծրագրով: 37 գեղասահորդների պայքարում Հայրապետյանը գրավեց 26-րդ տեղը և զրկվեց եզրափակչին մասնակցելու իրավունքից: Այնտեղ հանդես գալ կարող են առաջին 24-րդ տեղերը գրաված մարզիկները:
Կարճ ծրագրից հետո առաջին տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Կոլյադան է, երկրորդ տեղում նրա հայրենակից Ալեքսանդր Սամարինը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է իսպանացի Խավիեր Ֆերնանդեսը:
Հիշեցնենք, որ կանանց մենասահքում 36 գեղասահորդուհիների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել էր 21-րդ տեղը` իրավունք նվաճելով հանդես գալ եզրափակչում և ներկայացնել ազատ ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան