Կիևի դատարանը Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության համար
Կիևի դատարանը երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ: Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Չնայած իր մեղքը չընդունելուն, դատարանը, լսելով, վկաների ցուցմունքները, ուսումնասիրելով փորձագետների ապացույցները, փաստաթղթերը և իրեղեն ապացույցները, գնահատելով պաշտպանության և մեղադրող կողմի փաստարկները, կարծում է, որ մեղադրյալի մեղքն ապացուցված է»,- հայտարարել է դատավորը:
Այսօր դատարանը սկսել է կարդալ վճիռը: Այն հեռակա կարգով է, քանի որ նախկին նախագահը 2014 թվականից երկրի սահմաններից դուրս է:
Դատարանը սկսել է պետական դավաճանության գործի քննությունը 2017 թվականի հունիսից։ Դատախազությունը պատրաստվել էր Յանուկովիչի համար պահանջել ցմահ ազատազրկում, բայց հետո պահանջել է դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Յանուկովիչն ինքը կտրականապես չի ընդունում մեղքը։