ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ենթարկվում է ծաղրանքի
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ամիսը գոնե մեկ անգամ ֆիզիկական և հոգեբանական ճնշման է ենթարկվում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցում։
«Աշակերտների գրեթե մեկ երրորդը` 32 տոկոսը, դպրոցում իրենց հասակակիցների կողմից ամիսը գոնե մեկ անգամ ծաղրանքի զոհ է դառնում», - նշված է փաստաթղթում, որը պատրաստվել է աշխարհի 144 երկրի տվյալների հիման վրա։
Զեկույցի համաձայն, «բոլոր շրջաններում, բացառությանմբ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի, առավել տարածված է ֆիզիկական ծաղրանքը, այնուհետև սեռական»։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում առավել տարածված է հոգեբանական նվաստացումը, յուրաքանչյուր 10-րդ դպրոցականը ծաղրանքի է ենթարկվում սոցիալական ցանցերի միջոցով։
Աշակերտների մեկ երրորդից ավելին՝ 36 տոկոսը, մասնակցում է ծեծկռտուքի, գրեթե յուրաքանչյուր երրորդը 2018-ին գոնե մեկ անգամ ֆիզիկական հարձակման է ենթարկվել։ Աշակերտների կողմից ֆիզիկական բռնության դեպքերը հազվադեպ են, բայց որոշ երկրներում երեխաները հայտել են հաճախ իրենց ուսուցիչների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում է, որ մարմնական պատիժը նախկինի պես 68 երկրի դպրոցներում ֆիզիկական բռնության ձևերից մեկն է և այդ երկրներում հաճախ են դիմում նման քայլի։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան