Անաստասիա Գալուստյանը եզրափակիչում է
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես են եկել 36 մարզուհիներ: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է 21-րդ տեղը և մտել եզրափակիչ:
Վաղը` հունվարի 25-ին, 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի կելնի այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան