Թրամփի քննադատությունից հետո ՆԱՏՕ-ն 100 միլիարդ դոլարով ավելացրել է բյուջեն
Թրամփի քննադատությունից հետո ՆԱՏՕ-ն 100 միլիարդ դոլարով ավելացրել է բյուջեն
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 միլիարդ դոլար են գտել պաշտպանության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո։ Այս մասին գրում է news.ru-ն։
«Մենք ստեղծում ենք կոալիցիաներ, որոնք տասնյակ երկրներ են ներառում: Կոալիցիաներն ունակ են աշխատելու, եթե դրանց անդամներն իրենց վրա պատասխանատվության հավասարաչափ բեռ են վերցնում»,- ասել է Պոմպեոն։
Նրա խոսքով, Թրամփը ՆԱՏՕ-ի ամրապնդման համար ավելին է արել, քան ԱՄՆ նախկին բոլոր վարչակազմերը միասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել էր օրինագիծ, որի համաձայն՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփը չի կարողանա երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից, եթե նրա մոտ նման ցանկություն լինի։