«Ժողովրդագրական փաթեթ» Ռուսաստանում
ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, թե 2018 թվականի արդյունքներով ինչու է Ռուսաստանում բնակչության նվազում նկատվել։
Վարչությունը հայտարարել է, որ առաջին հերթին դա կապված է ծննդաբերելու ունակ տարիք ունեցող կանանց թվի զգալի նվազման հետ։ Իսկ դա իր հերթին արդյունք է 40-ական ու 90-ական թվականների ժողովրդագրական անկման։
Ծնելիության աճը խրախուսելու համար 2018 թվականի հունվարի 1-ից ներմուծված է «ժողովրդագրական փաթեթ», ինչը առաջարկել է երկրի նախագահ Վ. Պուտինը։
Փաթեթը նախատեսում է լրացուցիչ օժանդակություն երեխայով ընտանիքների համար։ Նախարարությունից հայտնել են նաև, որ անհրաժեշտության դեպքում ծննդաբերությունը խրախուսելու համար այլ միջոցառումներ էլ կներմուծվեն։
Ռուսվիճ ծառայության տվյալներով՝ 2018 թվականին Ռուսաստանի բնակչությունը կրճատվել է 86 հազարով, հասնելով 146, 794 միլիոնի։
Հոդվածը լույս է տեսել mk.ru –ում ՝ «Ծնող չկա» եզրակացությամբ։
Минтруд объяснил сокращение населения России: "Некому рожать"