Բանակցությունները պետք է ընթանան Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությամբ. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողով
Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։
Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը:
Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները,
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝
• Բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ,
• Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամ»։
Հարակից հրապարակումներ`
- Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան
- Տեղյակ չեմ, թե ինչ փոխըմբռնման կամ փոխվստահության մասին է խոսքը. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան