Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, 2018 թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 184 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 398 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով էլ կատարվել է օդի համապատասխանաբար 19 888 և 12 829 դիտարկում:
Բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նոյեմբերին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2.2 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում, ըստ կոմիտեի, փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան