«Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտուալ է պարգևավճարների թեման։ Մենք համացանցում գտանք Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգևատրումների ցուցակը, ինչից հետևում է, որ դրանք ժամանակին բաց տեղեկատվություն են եղել, և յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ այդ ցանկին։ Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք «անհատական տվյալներ» են և չեն կարող հրապարակվել։
Երկրորդ․ անցյալում էլ քաղաքապետարանի աշխատակազմը, փաստորեն, զրկված չի եղել «պրեմիաներից», և մեծ պարգևավճարներ են ստացել ինչպես քաղաքապետը, այնպես էլ իր տեղակալները։ Չնայած ՊԵԿ-ում բաշխված «պրեմիաներին» չեն հասնի՝ երեկ տեղեկացանք, որ այստեղ աստղաբաշխական թվեր են ստացել․ 8 մլն՝ ՊԵԿ նախագահը, 9 մլն՝ տեղակալը և այլն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան