Ուկրաինան մտադիր է երկու ամսում դուրս գալ ԱՊՀ-ից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հնարավոր է մինչև մարտի վերջ սկսի Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու պաշտոնական գործընթաց։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ այս մասին գրել է Իզվեստիան՝ հղում անելով քաղաքական շրջանակներում աղբյուրին։
Զրուցակիցը նշել է, որ այդ քայլի նպատակն է՝ ընտրություններից առաջ Պորոշենկոյի վարկանշի բարձրացում, որը կայանալու է մարտի 31-ին։ Նախագահն ուզում է դա օգտագործել նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ Ուկրաինան փաստացի արդեն ԱՊՀ անդամ չէ, քանի որ դադարեցրել է մի շարք պայմանագրեր և մուծումներ չի արել։ Նրա խոսքով, Համագործակցությունից վերջնական դուրս գալու որոշումը կրում է «հանդիսավոր-ցուցադրական և քաղաքական բնույթ»։
2018 թվականին Պորոշենկոն հրամանագիր էր ստորագրել Ուկրաինայի համար ԱՊՀ շրջանակում մի շարք միջազգային պայմանագրերի դադարեցման մասին։ Նա կարգադրել էր թողնել միայն այն պայմանագրեր, որոնք համապատասխանում էին երկրի ազգային շահերին։ ԱՊՀ-ում նշել են, որ ապագայում էլ Ուկրաինային կհրավիրեն նիստերին, քանի որ համագործակցությունից դուրս գալու պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել։