ՌԴ բնակչությունը վերջին տասը տարում առաջին անգամ նվազել է
Ռուսաստանի բնակչությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 86 հազար 700 մարդով։ news.ru-ն գրում է, որ Ռուսական վիճակագրական ծառայության տվյալներով, 2018 թվականի հունվարի 1-ին ՌԴ-ում բնակվել է 146 միլիոն 880,4 հազար մարդ, ուղիղ մեկ տարի անց երկրի բնակչությունը նվազել է՝ հասնելով 146 միլիոն 793,7 մարդու։
ՌԴ-ում բնակչության թվի նվազում տեղի է ունեցել վերջին տաս տարում առաջին անգամ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Մոսկվայում մեկ տարում բնակչության թիվն ավելացել է 124 հազարով՝ հասնելով 12 միլիոն 630,3 հազարի։
Բնակչության նվազումը նման վիթխարի տարածքի առկայության պայմաններում սպառնալիքներ է ստեղծում առաջին հերթին պետության տարածքային ամբողջականության համար։ Մասնագետները դա կապում են ծնելիության նվազման հետ։