Սերժ Սարգսյանը պարգևատրել է չեմպիոնների
ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեկ մասնակցել է Հայաստանի շախմատի առաջնությունների պարգեւատրությանը: Այս մասին գրում է «Հայկական Ժամանակ»-ը։
Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն է դարձել Հայկ Մարտիրոսյանը, Շախմատի Հայաստանի 79-րդ առաջնության նոր չեմպիոն՝ Արման Փաշիկյանը: Շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն՝ Մարիա Գևորգյանը:
ՖԻԴԵ գրոսմայստերի սերտիֆիկատ է ստացել Արամ Հակոբյանը: Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: