Արդյոք Պաուլո Կոելիոն աջակցում է Տիմոշենկոյին
Բրազիլացի գրող և բանաստեղծ Պաուլո Կոելիոն հայտարարել է, որ երբեք չի ձայնագրել տեսահոլովակ՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոյի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրել է Թվիթերում։
Նա ընդգծել է, որ եթե նույնիսկ նրան Տիմոշենկոն «դուր գար որպես անհատականություն», ուկրաինական քաղաքականությունը «իր գործը» չէ։
УНИАН գործակալությունը հայտնել էր, որ գրողի մասնակցությամբ տեսանյութը ցուցադրել են հունվարի 22-ին Սպորտի պալատում «Բատկիվշչինա» կուսակցության համագումարի ժամանակ, որի ընթացքում Տիմոշենկոյի թեկնածությունն է առաջադրվել որպես նախագահ։
Ուղերձում Կոելիոն իբր ասում է, որ Տիմոշենկոն «ի վիճակի է հաղթահարել դժվարությունները և կարող է ղեկավարել երկիրը», բայց տեսահոլովակի ծագումն անհայտ է։