300 հայտ՝ Հայաստանի եվրատեսիլյան երգն ընտրելու համար
Ավարտվել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար հայտարարված երգի հայտերի ընդունման փուլը: eurovision.am-ից տեղեկանում ենք, որ մրցույթի արդյունքում Հանրայինի ստեղծագործական թիմը ստացել է շուրջ 300 հայտ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
«Չեք պատկերացնի, թե սրտի ինչ թրթիռով ու ինչպիսի անհամբերությամբ էի սպասում Ձեր կողմից ուղարկված հայտերին։ Ու հիմա դժվարանում եմ բառերով բնութագրել, թե որքան շնորհակալ եմ բոլոր-բոլորին, որ մտածել եք իմ ու ելույթիս մասին, ստեղծագործել ինձ համար։ Ստացված հարյուրավոր հայտերից ինձ համար կան մի քանի արդեն սիրելի դարձած երգեր, որոնցից և պետք է ընտրություն կատարվի։ Մեր թիմին անհրաժեշտ է որոշակի ժամանակ վերջնական որոշում կայացնելու և եվրատեսիլյան երգն իմ սիրելի երկրպագուներին ներկայացնելու համար։ Ես շատ անհամբեր եմ, հուսով եմ` դուք նույնպես», - ասել է «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանը ներկայացնող Սրբուկը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։ Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Մոնտենեգռո, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա։
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան հնարավոր է ելույթ ունենա «Եվրատեսիլ»-ում
- Ռուսաստանում առաջարկում են Եվգենի Պետրոսյանին ուղարկել «Եվրատեսիլ»
- «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- «Մանկական Եվրատեսիլ». Հայաստանի ներկայացուցչի օգտին կարող են քվեարկել նաև հայաստանաբնակները
- Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան