Թաթուլ Մանասերյան. Կարծո՞ւմ եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին
Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը մի քանի հարց է ուղղել իրենք իրենց պարգևատրած պաշտոնյաներին դրանց շուրջ մտորելու համար։
«Ինքնապարգևատրումների թեմային վերջ դնելու համար մի քանի հարց տամ դրանց հեղինակներին՝ թող մտածեն.
- իսկապես կարծո՞ւմ եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին
- ժամանակին գործի գալու համար ղեկավար - տեղակալ - քարտուղարուհիները հերոսությո՞ւն են արել
- հիշե՞լ եք արդյոք գոնե ձեր ծնողների կամ այն թոշակառուների մասին, ովքեր կայացրել են մեր երկիրը, եթե այո, ապա համեմատել եք արդյոք այն գրոշները, որոնցով նրանք պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ
- ինչպե՞ս է գոյատևում սահմանին ձեր հանգիստը պահող զինվորի ընտանիքը
- ո՞ր պարգևավճարով կարելի է փակել համատարած թշվառության արդյունքում գոյացած «պարտքի մատյանները» խանութներում
- արդյոք ինքնապարգևատրմամբ կզբաղվեի՞ն Արամ Մանուկյանն ու իր զինակիցները՝ առաջին, Ալեքսանդր Մյասնիկյանն ու իր թիմակիցները՝ երկրորդ և Վազգեն Սարգսյանն ու իր տեսակը ներկայացնողները՝ երրորդ հանրապետությունները կայացնելիս և Արցախն ազատագրելիս
- բա ասում էիք ժողովուրդն է որոշելու ամեն ինչ»,-գրել է տնտեսագետը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացրել էր իրենք իրենց պարգևավճար տրամադրած պաշտոնյաներին, նշել, որ դրանք համարվում են աշխատավարձի մաս։
Առավել մեծ գումարներ էին վճարվել ՊԵԿ-ում։ Դրանց մասին գրել էր yerevan.today-ը։
Հարակից հրապարակումներ`
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
- «Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել
- «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է՝ պարգևատրումների հրամանը չտեղադրվի կայքում
- Փաշինյանն արդարացրեց իրենց պարգևավճար տված մարզպետներին
- Աշխատողի պարգևատրման չափն անձնավորված հրապարակելը՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից
- Պարգևավճարների գորդյան թնջուկը
- Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան
- Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ. Սամսոնյան