Կատրին Դենյովի զգեստները Christie's աճուրդում վաճառվել են գրեթե 1 մլն եվրոյով
Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստների մի մասը, որոնք տարբեր տարիներին նախագծել է ֆրանսիացի դիզայներ Իվ Սեն Լորանը, հունվարի 24-ին Փարիզի Christie-ի աճուրդում վաճառվել է գրեթե 1 մլն եվրոյով: Այս մասին տեղեկանում ենք rbc.ru կայքից:
Աճուրդի հանված հավաքածուում ներառված էր ավելի քան 300 իր: Դրանց թվում էին դերասանուհու երեկոյան զգեստները, այդ թվում՝ նրա նուրբ վարդագույն հայտնի զգեստը, տաբատներ, կոստյումներ, վերնազգեստներ, կոշիկ, աքսեսուարներ և այլն:
Կատրին Դենյովը խոստովանել է՝ զգեստները որոշել է վաճառել այն պատճառով, որ չի կարողանում դրանք այլևս պահել: «Եթե դրանք ճիշտ պահես, դրա համար մեծ տարածք է հարկավոր: Ես Նորմանդիայի իմ տունը վաճառեցի, որտեղ զգեստները պահում էի ձեղնահարկում՝ հատուկ ջերմաստիճանում: Ես այլևս դրանք չեմ հագնում», - բացատրել է նա: