Շուշան Դոյդոյանն անընդունելի է համարում պարգևատրումների ինֆորմացիան օրենքի անվան տակ թաքցնելը
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ հիմնադիր Շուշան Դոյդոյանն այսօր դիմել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ քաղաքապետարանի կողմից պարգևավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով։
«Հանրային միջոցները ծախսելու մասին տեղեկատվությունը կարեւորագույն դեր ունի կոռուպցիայի դեմ ապյքարում։ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի քողի տակ թաքցնելն անընդունելի եմ համարում»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Նա պնդում է` տեղեկատվությունը պետք է հրապարակվի, առնվազն տրամադրված պարգևավճարներն ըստ հաստիքացուցակի, ինչպես նաև բարձրաստիճան համայնքային ծառայողների պարգևավճարները չեն կարող գաղտնիք համարվել և պետք է օր առաջ հրապարկվեն։
Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի:
Հարակից հրապարակումներ`
- Թաթուլ Մանասերյան. Կարծո՞ւմ եք, որ վաստակել եք ձեր աշխատավարձերը, որ մտածեք արդեն պարգևների մասին
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան
- «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է՝ պարգևատրումների հրամանը չտեղադրվի կայքում
- Փաշինյանն արդարացրեց իրենց պարգևավճար տված մարզպետներին
- Ո՞ւմ ենք պարգևավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքում լայքողների՞ն. վերլուծաբան
- Պետրոսյանի կարծիքով՝ կասկածելի է պարգևատրման հիմք հանդիսացած հանգամանքների առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա