Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գազի սակագնին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առայժմ խոսքն այն մասին է՝ 2019թ. գազի սակագինը Հայաստանի սպառողների համար չբարձրանա:
«Մենք ունենք մեկ տարի, որպեսզի շարունակենք խորհրդակցությունները Ռուսաստանի մեր գործընկերների, «Գազպրոմի» և ընդհանրապես ԵԱՏՄ-ի շրջանակներում, որպեսզի լուծենք այս հարցը երկարաժամկետ առումով: Իհարկե ավելի լավ կլինի, որ այս հարցը լուծվի ԵԱՏՄ շրջանակներում, որովհետև ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է, քանի որ մենք խոսում ենք ընդհանուր տնտեսական տարածքի մասին: Մենք կաշխատենք այս ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև ասել է, որ գազի սակագնի թանկացմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը ոչինչ չի սուբսիդավորելու, և դրա դիմաց որևէ բաժնետոմս չի փոխանցելու, ամեն ինչ նույնն է մնալու, պարզապես, ըստ նրա, 2019 թվականին ժամանակ կլինի գազի թեման ավելի մանրամասն քննարկել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին 1000 խմ դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն Հայաստանը վճարելու է 165 դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն. Փաշինյան
- Գազի սակագինը պետք չէ կապել «Գազպրոմ Արմենիա»-ում ՊԵԿ ստուգումների հետ. Դավիթ Անանյան
- Գազի «թավշյա» գինը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում