Քրմոյան. 2019-ին նախարարության թիրախը լինելու է դատապարտյալների վերասոցիալականացումը
Թեև քրեակատարողական համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել նախարարությունը չի պատրաստվում։ Այս մասին հայտարարել է Քրեակատարողական ծառայություն այցելած արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նա հայտարարել է ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով և արագությամբ:
ԱՆ փոխանցմամբ, փոխնախարար Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին և ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը:
Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մայրն ահազանգում է. Մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած վարորդը համաներումով ազատ է արձակվել
- «Ժողովուրդ». Համաներումից հետո Հայաստանում կրկին աճել է գողությունների թիվը
- Համաներումը տարածում եք կոնկրետ ձեր քաղաքական քիմքին համակրելի անձանց վրա. Բաբուխանյան
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում