Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին: ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:
Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը՝ գործուն մասնակցություն ունենալով մեր հանրապետության զարգացմանն ու զորացմանը:
Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է ՀՅԴ բյուրոյի կազմը
- Բանակցությունները պետք է ընթանան Արցախի իշխանությունների լիարժեք մասնակցությամբ. ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողով
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան