Սամվել Կարապետյանը՝ ռուսական անշարժ գույքի արքաների եռյակում
Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը: Ներկայացվել է, թե գործարարները մեկ տարում որքան գումար են վաստակել տարածքները վարձակալության տալու միջոցով:
Ըստ պարբերականի՝ այս տարի ևս Զարահ Իլիևի և Գոդ Նիսանովի ընկերությունը, որոնց թվում են՝ «Ֆուդ Սիթի» առևտրային համալիրը, «Եվրոպական» առևտրի կենտրոնը և այլն, ութ տարի անընդմեջ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Վարձակալությունից վերջին մեկ տարվա եկամուտը 1.535 մլրդ դոլարից հասել է 1.565 մլրդ դոլար:
Ըստ աղբյուրի՝ վարկանիշային աղյուսակի առաջին հնգյակը չի փոխվել: Մասնավորապես, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երկրորդ հորիզոնականում զբաղեցրած ապրանքանիշը Ingka Centres-ն է՝ իր 865 մլն դոլար եկամտով:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Նա մեկ տարում անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 670 մլն դոլար:
Նրան հաջորդում են «Սամֆար» ընկերության ղեկավար Միխայիլ Գուցերիևը , որի եկամուտը մեկ տարում կազմել է 575 մլն դոլար, և Crocus Group-ի սեփականատեր Արաս Ագալարովը (410 մլն դոլար):