Արմեն Գևորգյանի գործով որոշումը կհրապարակի հունվարի 29-ին
Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին:
«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սպասենք հունվարի 29-ին, որոշումը կհրապարակվի, ըստ այդմ՝ արդեն բոլորս կիմանանք»,- լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ
հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։
Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: 2018-ի դեկտեմբերի 14–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արմեն Գեւորգյանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել էր ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել
- Արմեն Գևորգյան. Խնդրում եմ՝ հաջողություններ ինձ մաղթեք
- Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու. Արմեն Գևորգյան
- Արմեն Գևորգյանը չկալանավորվեց
- Արմեն Գևորգյան. Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում
- Արմեն Գևորգյան. «Սա ստոր սուտ է»
- ՀՔԾ-ն ներկայացրել է Արմեն Գևորգյանի մեղադրանքի հիմքերը
- ՀՔԾ պետ․ Մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին