Ցուկերբերգը հերքել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերի տվյալները վաճառելու մասին լուրերը
«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ չնայած մեղադրանքներին, ընկերությունը չի վաճառում օգտատերերի տվյալները գովազդատուներին:
«Մենք օգտատերերի տվյալները չենք վաճառում, թեև հաճախ են խոսում, թե մենք դա անում ենք»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա The Wall Street Journal-ի սյունակում:
Նրա կարծիքով՝ գովազդատուներին վաճառելու տվյալները հակասում են ընկերության շահերին, քանի որ այն նվազեցնում է «գովազդատուների ծառայության մատուցման եզակի արժեքը»: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «Ֆյեսբուքն» ունի շատ հզոր խթան անձնական տվյալների պաշտպանության համար:
«Կասկած չկա, որ գովազդի համար մենք հավաքում ենք որոշ տեղեկություններ, բայց այս տվյալները հիմնականում կարևոր են մեր ծառայության անվտանգության և գործունեության համար», - ասել է Ցուկերբերգը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում վարչական գործեր են հարուցել «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի դեմ
- «Ֆեյսբուքը» հեռացրել է մի քանի հարյուր էջ` Ռուսաստանի հետ կապի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում