Ջոն Բոլթոնը թվիթերում մանրամասնել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերում գրառում է արել ու մանրամասնել, թե ինչ են խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեռախոսազրույցի ժամանակ։
«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝շնորհավորելու նրա վերանշանակումը և ողջունելու հայ ժողովրդի՝ դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ ԱՄՆ-ն աջակցում է նրա ջանքերին՝ ապահովելու Հայաստանի համար բարգավաճ ապագաը»,- գրել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր՝ հավելելով, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ
- ՀՀ վարչապետը հրաժարվեց իր հաջողության գաղտնիքը բացել իմ առաջ. Բոլթոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան