Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Արմավիր քաղաքի ավագանու նիստում միձայն ընդունվեց գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումը։ Ավագանին դեռ անցած տարեվերջին էր արմավիրցիներից ստացել դիմում՝ պահաջելով զրկել Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից։
Այսպիսով, ավագանին ուժը կորցրած ճանաչեց 2006 թվականի դեկտեմբերի 5-ի որոշումը՝ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշումը։ Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասաց, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելու պահից։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 25-ի ավագանու նիստում այս հարցը կրկին քննարկվել էր. քաղաքապետարանը Արմավիրի 300 քաղաքացու ստորագրությամբ դիմում էր ստացել գեներալ Մանվել Գրիգորյանին Արավիրի «Պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու վեաբերյալ, առաջարկել էին հարցն արտակարգ կարգով ներառել նիստի օրակարգ։ Սակայն այն չընդգրկվեց նիստի օրակարգ, որոշվեց այն քննարկել հերթական նիստի ժամանակ։
Հիշեցնենք նաև, որ 2018 թ. հուլիսի 24-ին Էջմիածնի ավագանին զրկել է Մանվել Գրիգորյանին «Էջմիածնի պատվավոր քաղաքացու» կոչումից։
Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մանվել Գրիգորյանն ինքն է շահագրգռված, որ օբյեկտիվ քննություն գնա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ՔԿՀ
- Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ճնշումների տակ կայացրած որոշում է
- Մանվել Գրիգորյանը կկալանավորվի
- Հունվարի 22-ին պարզ կլինի՝ կրկին կկալանավորվի Մանվել Գրիգորյանը, թե ոչ
- Մանվել Գրիգորյանի գործով դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կրկին մերժվեց
- Ցուցարարներն ու Մանվել Գրիգորյանի փաստաբանը «հաշտվեցին»
- Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները ցանկանում են հանդիպել Փաշինյանին
- Քաշքշոց ոստիկանների ու Մանվել Գրիգորյանի կալանքը պահանջող ակտիվիստների միջև
- Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող քաղաքացիները կրկին հավաքվել են
- Դատախազություն. Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա թքել են ու հեղուկ շփել
- Վերաքննիչ դատարանի մոտ ցուցարարները պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին
- Դատախազությունը բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանին գրավով կալանքից ազատելու դեմ
- Գլխավոր դատախազ. Ամեն ինչ անելու ենք, որ Մանվել Գրիգորյանին ազատելու դեմ բողոքն այսօր մուտք լինի Վերաքննիչ դատարան
- Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ բողոքող քաղաքացիները պահանջում են հանդիպում գլխավոր դատախազի հետ
- Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դատարանի որոշումը Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել
- Մանվել Գրիգորյանն ազատության մեջ է
- Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ գտնվում է մեկուսարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին