Բենքսիի աշխարհը՝ լուսանկարներում
Պորտուգալական Պորտու քաղաքում մինչև մարտի 31-ը գործելու է «Banksy's Dismaland and Others» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Բենքսիի 44 աշխատանքի լուսանկար՝ արված բրիտանացի լուսանկարիչ Բերրի Կոուստոնի կողմից։
Եվրանյուզը գրում է, որ Բերրի Կոուստոնը համարվում է փողոցային նկարիչ Բենքսիի պաշտոնական լուսանկարիչը։ Բրիտանացի գրաֆիտի ոճի նկարիչ Բենքսին ժամանակակից արվեստում ամենախորհրդավոր կերպարներից մեկն է, նույնիսկ լուսանկարիչը, ով նրա հետ աշխատել է երկար տարիներ, ոչ մի անգամ նրա հետ չի հանդիպել։
Հայտնի լինելով իր համարձակ հայացքներով՝ Բենքսին ժամանակակից արվեստի շրջանակներում դարձել է իսկական լեգենդ։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսիի՝ աճուրդում «ինքնաոչնչացված» նկարը կցուցադրվի Գերմանիայում
- Մեծ Բրիտանիայում հայտնվել է Բենքսիի նոր աշխատանք
- Բենքսին՝ Միլանում
- Բենքսիի ևս մեկ նկար «կմահանա»
- Ֆրանսիացի աուկցիոներները չեն բացառում Բենքսիի նոր հնարքը նրա աշխատանքների վաճառքի ժամանակ
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է
- Բենքսիի կտավը գողացել են ցուցահանդեսի բացումից առաջ