Լենինի դիմանկարները վաճառվել են աճուրդում
Լոնդոնում Phillips աճուրդային տունը վաճառվել է Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Լենինի երկու դիմանկար, որոնց հեղինակը Էնդի Ուորխոլն է։ kp.ru-ն գրում է, որ «Լենին» նկարը վաճառվել է 45 հազար ֆունտով (62,5 հազար դոլար), «Կարմիր Լենին» նկարը՝ 65 հազար ֆունտ (84,6 հազար դոլար)։
Հաղորդվում է, որ երկու կտավն էլ Ուորխոլը նկարել է իր կյանքի վերջին շաբաթվա ընթացքում՝ 1987 թվականին։
Աճուրդը կայացել է հունվարի 24-ին։ Աճուրդում վաճառվել են Ուորխոլի այլ աշխատանքներ ևս, նաև Պաբլո Պիկասոյի։