Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրները:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, ՌԴ-ում ու Հայաստանում աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում միասնական կենսաթոշակային ստաժի մեջ կամ խնդիրներ են առաջ գալիս բժշկական ծառայություններից ու դրա հետ կապված սոցիալական փաթեթից օգտվելու հարցում: Առկա են նաև դիմումներ, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներին, երկրից վտարելու որոշմանը, ընտանիքներով Ռուսաստան մեկնելու դեպքում հանրակրթական դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում երեխաների ուսուցմանը և այլն: Քննարկվել են նաև Հայաստանում բնակվող ռուսաստանցիների իրավունքների պաշտպանության հարցերը:
«Ես հաճախ եմ մեր քաղաքացիների բարձրացրած հարցերը քննարկում իմ ռուս գործընկերոջ հետ, սակայն իրավական համակարգերի տարբերությունների պատճառով մենք` օմբուդսմաններս, հաճախ չենք կարողանում լուծել քաղաքացիներին վերաբերող առանձին խնդիրներ», - նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան իր հերթին ընդգծել է եռակողմ հանդիպման կարևորությունը` շեշտելով, որ անհրաժեշտ է համատեղ ջանքերով նպաստել մարդու իրավունքների ամբողջական իրականացման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան