Մեսսին, Իգուաինը, Մատյուիդին և ավելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները
Ավելի քան 50 հազար մարդ ստորագրել է Change.org-ում դիմումը, որով խնդրում են վերսկսել այն ինքնաթիռի որոնողական-փրկարարարան աշխատանքները, որի մեջ եղել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Այս մասին գրում է 360tv.ru կայքը։
Գերնսի կղզու ոստիկանությունը հայտարարվել էր, որ որոշում է ընդունվել դադարեցնել աշխատանքները, քանի որ, իրենց տվյալներով, որևէ շանս չկա, որ ինքնաթիռում գտնվող ֆուտբոլիստը և օդաչուն ողջ լինեն։
«Նանտ», «Բորդո» և ֆրանսիական այլ ակումբներ միացել են այս խնդրագրին։ Այն ստորագրել են ֆրանսիական ֆուտբոլի աստղեր Տովեն, Մենդին, Մատյուիդին և ուրիշներ։ Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից «Բարսելոնայի» ավագ Մեսսին նույնպես կոչ է արել շարունակել որոնումները։
«Քանի դեռ շանս կա, գոնե հույսի մի նշույլ կա, մենք խնդրում ենք շարունակել Էմիլիանոյի որոնումները»,- գրել է Մեսսին։
Որոնումները շարունակելու գաղափարին կողմնակից է «Չելսիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն Էմիլիանո Սալան և օդաչուն, երկուշաբթի երեկոյան ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրություն է ուղարկել եղբորը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել:
Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են
- «Հայրիկ, շատ վախեցած եմ, կարծես ինքնաթիռը շուտով կկործանվի»
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան