Ենոքյանի ներման հարցի վերաբերյալ ՀՀ նախագահը մինչ այս պահը վարչապետից առաջարկություն չի ստացել
Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է արձագանքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ։
«Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:
«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:
Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաև Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մինչ այսօր կառավարությունից որևէ արձագանք չկա. Ելենա Աղաջանովա
- Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը՝ Փաշինյանին
- Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք
- Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
- Ներում չշնորհել սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին. Ակցիա կառավարության դիմաց
- Դաժան սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան