Անրիի հրաժեշտի նամակը
«Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին հրաժեշտի նամակ է գրել ակումբի երկրպագուներին: Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 3,5 ամիս ղեկավարեց թիմը: Երեկ նրան փոխարինեց Լեոնարդո Ժարդիմը: Անրին խնդիրներ ուներ ֆուտբոլիստների հետ, որոնցից մի քանիսին ուղարկել էր երկրորդ թիմ` առաջացնելով դժգոհությունների ալիք:
«Տխրությամբ եմ լքում «Մոնակոն»: Չնայած դժվարություններին, որոնց հետ բախվեցի այս արկածների ընթացքում, մեծ պատասխանատվությամբ էի ստանձնել այս հիանալի թիմի մարզչական ղեկը: Ի սկզբանե իմ փիլիսոփայությունն ու հավակնություններն ակումբին առաջին տեղում էին դնում: Անկեղծորեն հավատում եմ այս տղաներին և վստահ եմ, որ նորեկների հետ միասին թիմը պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին:
«Մոնակոն» կարող է հաջողություններ գրանցել և օգտագործել իր պոտենցիալը: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր այս ժամանակահատվածում ինձ ջերմ ընդունելության արժանացրին: Հավատում եմ, որ ինձ հաջորդող մասնագետը թիմին դուրս կբերի այս իրավիճակից: Ինչո՞ւ չնվաճել գավաթն ու վերադառնալ Եվրոպա: Բոլորին մաղթում եմ լավագույնը»,- գրել է Անրին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան