Մխիթար Հայրապետյանին մանրամասն պատմել եմ «Եվրանեսթ»-ի աշխատանքի, նվաճումների, խնդիրների մասին. Աշոտյան
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, «Եվրանեստթ-ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը անրադարձել է իր նախօրեի հանդիպմանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ:
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելիվ առաջացած աժիոտաժը հայտնում եմ.
1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։
2. Հասկանում եմ ոմանց տարակուսանքը ու ցավով նշում, որ նախկինների և ներկաների միջև նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից։
3. Ողջունում եմ իր նախաձեռնությունը և շեշտում, որ ինքս նույնպես ճիշտ եմ վարվել։
4. Մանրամասն պատմել եմ աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին։
5. Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։
6. Հաջողություն եմ մաղթում Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը, ապագայում ևս պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաև շարունակելու եմ հետեւել և հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում