Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն,իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։
Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ,շահագրգիռ,բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ։ Գլխավոր նպատակն է՝ ԲՈՒՀ-ի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։
Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։
Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի, հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Մուսայելյանը Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում