Քաղաքական 11:43 26/01/2019 Հայաստան

Առանց քաղաքական որոշման Ստրասբուրգ մեկնելը լուրջ բացթողում էր. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի քանի դիտարկում է անդրադարձել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարի համար: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընթերցել եմ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը` նկատելի էր շուրջը եղած դիվանագետների ընդհանրական մտքերի ազդեցությունը (համաեվրոպական օրակարգ, կառուցողական դիրքորոշում և այլն): Այս պահին հետևյալը`

1. Նախ` պարոն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստանի վերջին ընտրությունների զեկույցին և դրանում պարունակվող քննադատությանը սոցցանցերում ատելության խոսքի հետ կապված` նշել է. «Չի կարող զեկույցը, նաև զեկուցողի տեսանկյունից, հարյուր տոկոսանոց իդեալական լինել: Զեկուցողը պետք է փորձի ինչ-որ խնդիրների մասին նշել իր ելույթում»։ Ստացվում է, որ պարոն Ռուբինյանը կասկածի տակ է դնում զեկուցողի անաչառությունը և որակազրկում զեկույցը։ Ձեր կարծիքով ի՞նչ տպավորություն կստանա զեկուցողը` ԵԺԿ խմբի ղեկավար Ա. Պոցեյը, երբ կկարդա, որ իր կողմից առկա փաստի արձանագրումն այնպես է մեկնաբանվում, որ դա գրվել է ընդամենը թուղթ սևացնելու համար, և լոկ ձևականություն է, ընդամենը նրա համար, որ զեկույցն ունենա նաև քննադատական երանգ։ Հորդորում եմ զե՛րծ մնացեք նման ինքնավստահությունից և սեփական անսխալականության մասին սին պատրանքներ մի ունեցեք: Առջևում Հայաստանի մոնիթորանգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցն է:

2. Զեկույցում նշվել է նաև մի շատ ավելի կարևոր թերության մասին, որի մասին լռություն է։ Հուսամ` սա էլ «փոքրիկ մտահոգություն» չի համարվի պարոն Ռուբինյանի, բայց որ առավել կարևոր է` հատկապես ամբողջ իշխանության կողմից: Մասնավորապես` ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել «ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»: Թարգմանաբար` սա նշանակում է, որ զեկուցողը այս հարցում տեսնում է լուրջ խնդիրներ։ Թերևս ավելորդ է ասել, թե երկրում այս մասով ինչ խնդիրներ կան: ՄԻԵԴ միջանկյալ որոշումը Սամվել Մայրապետյանի գործով կամրապնդի այս մտահոգությունը։ Մյուս խայտառակ քրեական գործերով սպասվելիք որոշումները, ցավոք, ցույց կտան ոչ միայն իրավապահ համակարգի առանձին մարմինների իրավական ապիկարությունը, այլև կխաթարեն ողջ իրավական անվտանգությունը:

Պետք է` կարդալ ոչ միայն զեկույցի գովասանական մասերը, այլ որ ավելի կենսական է` նաև տողատակները և այն ազդակները, որոնք դրված են զեկույցի հիմքում։
Չե՞ք հավատում- հարցրե՛ք նույն Է. Մարուքյանին, նա էլ ներկա է եղել այն նիստին, որտեղ զեկուցողը խոսում էր քաղաքական հաշվեհարդարի անթույլատրելիության մասին:

3. Հիմա մեր ազգային օրակարգի մասին` (այլ ոչ թե ավանդական, ինչպես հիմա դա անվանում է Ռուբինյանը): Մոնիթորինգի հանձնաժողովի «Սառեցված հակամարտությունների» ենթահանձնաժողովում համապատասխան քվոտայով ընտրվեց հանձնաժողովի նոր նախագահ` Էգիդիուս Վարեյկիսը: Նրա հետ աշխատանք պետք է տարվի: Անձամբ պատվիրակության ղեկավարի կողմից: Նախորդ պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ նաև իմ ջանքերով սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովում Ղարաբաղի հարցը օրակարգ չի մտել ու չի քննարկվել: Այն հետաձգվել է տարբեր քննարկումների արդյունքում` մեր աշխատանքի շնորհիվ։ Շատ այլ մանրամասներ չեմ կարող հրապարակային ներկայացնել, քանզի այս գրառումը միայն Հայաստանում չէ, որ կարդալու են:

Այս փուլում քննարկման նոր էտապ է լինելու` պատվիրակությունը պետք է կրկին ակտիվ դիրքորոշում զբաղեցնի և թույլ չտա որպեսզի այդ ենթահանձնաժողովում տեղի ունենա բովանդակային քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, ինչն ադրբեջանցիների կողմից թելադրված օրակարգ է և շեղում Մինսկի խմբի ձևաչափից, որը միակ ընդունելի և ճանաչված ձևաչափն է (եթե, իհարկե, կիրթ մարդու հետ Ն. Փաշինյանը չի պայմանավորվել, որ հրաժարվում են այդ ձևաչափից, ինչպես օրինակ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություններից)։

4. Լուրջ բացթողում էր, Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Դա անհրաժեշտ էր ինչպես խմբերի աշխտանքին մասնակցելու, այնպես էլ այդ խմբերի անունից հանձնաժողովներում քվոտա ստանալու համար: Միայն չասեք մենք զրուցել ենք, խոսել ենք, տեսել ենք ու էլի նման մտքեր: Դա միշտ եք պարտավոր անել: Ասվածը վերաբերում է հատկապես ԵԺԿ խմբի անունից պատվիրակության նոր ղեկավարին որպես իշխանության ներկայացուցչի մոնիթորինգի հանձնաժողովում քվոտա տրամադրելուն: Դա հնարավորություն կտար մասնակցել այդ հանձնաժողովների նիստերին (այդ թվում` սառեցված հակամարտությունների ենթահանձնաժողովի) արդեն այս շաբաթ, իսկ երեկ արդեն բյուրոյի նիստում ունենալ հաստատված թեկնածություններ, ինչպես պատվիրակության այլ անդամի դեպքում:

Հ.Գ. Նախնական դիտարկումներս այսքանն էին։ Ի դեպ երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի նոր ձևավորված պատվիրակություններից մեկի ղեկավարը քայլ է արել և փորձել է ձևավորել նոր մշակույթ` մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները: Ցավոք, ես իմ փորձը և արժեքավոր տեղեկությունները /որի մասին դիվանագետները չգիտեն և չեն էլ կարող իմանալ/ պարոն Ռուբինյանին ներկայացնելու այլ հարթակ և ձևաչափ քան ֆեյսբուքն է, չունեցա: Բարի երթ և հաջողություն եմ մաղթում:

Անկախ կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնից, շարունակելում եմ ծառայել Հայաստանի Հանրապետության և Արցախի կենսական շահերին»,- գրել է Հովհաննիսյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}