Հրաչ Բերբերյան. Վերջին հարվածն են հասցնում գյուղատնտեսությանը
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն աբսուրդ է համարում, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին անընդհատ հայտարարող իշխանությունը որոշել է օպտիմալացնել ու վերացնել գյուղատնտեսության նախարարությունը։
Նրա խոսքով, իրականում պետք էր ուժեղացնել հենց այդ նախարարությունը՝ դրանում ներառելով բնապահպանության, արդյունաբերության նախարարությունները, ջրային կոմիտեն։
«Կարծես թե մեր կառավարությունը գյուղատնտեսություն չի սիրում։ Նկատեմ, որ փոխվարչապետներից ոչ մեկ գյուղատնտես չէ։ Այսօր աշխարհը մտահոգված է պարենի անվտանգությամբ, իսկ մենք փակում ենք նախարարությունը, առանց այդ էլ դրսից ներմուծում ենք թե պտուղ-բանջարեղեն, թե սերմացու, թե կանթամթերք, թե մսամթերք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։
Նա հիշեցնում է, որ 2014-ին Հայաստանը կարողացավ արտահանել 54 հազար տոննա կարտոֆիլ, իսկ այսօր ներկրում ենք, թեկուզ քիչ, բայց փաստ է։
ՀԿ նախագահի խոսքով, ջրային կոմիտեում, հակակարկտային համակարգերի բարեփոխումներ չկատարելուց, լոլիկի ցեցի դեմ չպայքարելուց, ոլորտին հատկացված գումարները թալանելուց հետո հիմա վերջին հարվածն են հասցնում գյուղատնտեսությանը։
«Գյուղմթերք արտադրողը չի իմանալու ուր գնա, ում դիմի։ Ոլորտի անկումը շարունակվելու է»,-նշեց նա։
Բերբերյանի կարծիքով, պետք էր սկսել փնտրել ու վերացնել այն պատճառները, թե ինչու է նախարարությունը հայտնվել այդ վիճակում, ոչ թե վերցնել ու այն փակել։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնելու մասին։ Դրանց արդյունքում 17 նախարարությունից կմնա 12-ը, օպտիմալացվողների թվում է նաև գյուղատնտեսության նախարարությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլը, գազարն ու ճակնդեղը
- Անարդյունավետ գործած հիմնադրամի ղեկավարը՝ գյուղատնտեսության նախարար
- Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում
- Կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են 3200, լոլիկինը՝ 1735 հեկտարով. Հրաչ Բերբերյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին