Բողոքի ակցիա Երևանի կենդանաբանական այգու դիմաց
Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակից, այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պնդում են, որ կենդանիների խնամքի հետ կապված խնդիրներ կան, շատ հարցերում մասնագետների կարծիքը չեն ցանկանում լսել:
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է դադարեցնեն այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները, կառավարման խորհուրդ ստեղծեն և անցկացնել տնօրենի ընտրություններ։
Նրանք նաև պահանջում են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացուցիչներ կլինեն նաև քաղաքապետարանից, ինչպես նաև մասնագետներ, որոնք կքննարկեն այգու զարգացմանն ուղղված հարցերը:
«Մեր կողմից բարձրացված որևէ հարցի արձագանք չի եղել, արձագանք չի գրանցվել։ Մեր տեղեկություններով ՀՔԾ-ում քննարկվում է կենդանաբանական այգում ընտրակաշառքի հետ կապված ինչ-որ գործ։ Սակայն պետք է փաստենք, որ այսօրվա դրությամբ կենդանասերներն անտեսվում են։ Մենք բարձրացրել են Կենդանաբանական այգու արդյունավետ կառավաման և տիրող իրավիճակի շտկման խնդիր, սակայն այդ խնդիրն անընդհատ անձնավորվում է»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ այս շարժումն անընդհատ փորձում են դարձնել անձնական։
Կենդանաբանական այգու Կենդանիների բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այգու տնօրենը մասնագետների տեսակետը հաշվի է առնում, ժողովներ են լինում, այժմ իրենք բազմաթիվ ծրագրեր ունեն, որոնք կյանքի են կոչվելու, այգին բնականոն գործում է:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կենդանիների անկման դեպքերին՝ Արտյոմ Մակարյանն ասաց, որ դրանց վերաբերյալ պարզաբանումներ արդեն իսկ տրվել են. «Բեզուարյան այծի անկման դեպքը շահարկվում է, որ ցույց տան, թե մասնագետները չեն աշխատում, գել ու գազան են, բայց իրականում այդպես չէ»։
Լրագրողների դիտարկմանը, որ ոչ միայն կենդանասերները, այգու նախկին աշխատակիցներն են բողոքում, այլ նաև այգու աշխատակիցները, կենդանիների բաժնի համակարգողն ասաց, որ ներկայիս աշխատակիցներից ընդամենը երեքն են դժգոհ:
Այնուհետև ակցիայի մասնակիցները մոտեցան Մակարյանին և հիշեցրեցին, որ սրանից երեք ամիս առաջ ինքն ասել է, որ Ռուբեն Խաչատրյանի կողմից անգրագետ մոտեցում է ցուցաբերվել, միայնակ կենդանիներին, օրինակ՝ արջերին, նույն վայրում պահել չի կարելի, Արտյոմ Մակարյանն էլ հերքեց, թե նման բան է ասել:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգին անմիջապես պետք է փակվի, մինչև գտնեն մեղավորներին. Գրիգորյան
- Կենդանաբանական այգում սատկել է բեզոարյան այծերից մեկը
- Հիմա էլ կենդանաբանական այգու կոկորդիլոսն է սատկել
- Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան