Էլինար Վարդանյան. Ե՞րբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը հարց է բարձրաձայնում՝ ե՞րբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ։
«Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր և այսօր մահացավ։Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ստանալ երկու հարցի պատասխան.Որո՞նք էին մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը»,-գրել է նա։
Հեռուստալրագրող Արտակ Հերիքյանը, անդրադառնալով Մհեր Եղիազարյանի մահվանը, նկատել է.
«Մինչ մարդը մահանում էր հացադուլի պատճառով, մենք ախորժակով ուտում էինք մամուլ նետվող «ինֆորմացիոն տուշոնկաները». քննարկում էինք խաշկերույթն իր բոլոր մանրամասներով, պարզաբանում պահանջող ու չպարզաբանվող հայացքներ վերլուծում, զվարճանում Եկատերինի արկածներով»։
Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ գրում է.
««Նոր Հայաստանում» լրագրողը 44 օր հացադուլ անելուց հետո մահանում է կալանավայրում` նախնական կալանքի ժամանակ: Սա է այն ամենը ինչ պետք է ասել Նիկոլ Փաշինյանի և իր, մեղմ ասած, կիսագրագետ պատգամավորների ու պաշտոնյաների վարած քաղաքականության մասին: Հայաստանում լրագրողը մահանում է հացադուլից, իսկ մամուլը լռում է: Սա է այն ամենը, ինչ փոխվել է «նոր Հայաստանում»»։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հրապարակել էր Մհեր Եղիազարյանի հայտարարությունը, որով նա հանդիպում էր պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյանը՝ բանտում լրագրողի մահվան մասին. Սա լրջագույն ահազանգ է
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
- Ձերբակալվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին