Նեյմարի հայր. «Որդիս կարող էր գամված լինել հաշմանդամի սայլակին»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը ցանկանում է, որպեսզի մրցավարներն ավելի շատ պաշտպանեն իր որդուն, ով հերթական վնասվածքն է ստացել: Նա կարծում է, որ Նեյմարին անհարկի մեղադրում են սիմուլյացիայի մեջ:
«Մենք մտածել ենք և եկել ենք այն եզրահանգման, որ որդուս բախտն այս անգամ բերեց, քանի որ նա կարող էր գամված լինել հաշմանդամի սայլակին: Եթե Նեյմարն ընկնում է, կարծում են, թե սիմուլյացիայի է դիմում: Եթե ինքն իրեն պաշտպանում է, կրկին սիմուլյացիա է:
2014 թ. տղաս այնպիսի հարված ստացավ, որ դրան պարզապես արդարացում չկար: Պետք է պաշտպան կանգներ մրցավարը, քանի որ խաղադաշտում ֆուտբոլիստներն այլ պաշտպան չունեն, միայն մրցավարը: Նեյմարին նրանք պետք է պաշտպանեն»,- ասել է Նեյմարի հայրը: