Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
«Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալայի հարազատներն ու բարեկամները մեկ օրվա ընթացքում հավաքել են 109,000 եվրո գումար և մտադիր են շարունակել ֆուտբոլիստի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքները, որոնք դադարեցվել էին հունվարի 24-ին: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ն:
Սոցիալական ցանցերի օգնությանն է դիմել նաև Սալայի նախկին ընկերուհին` Բերենիս Շկաիրը և խնդրում է աջակցել իրենց, որպեսզի գտնեն ֆուտբոլիստին: Էմիլիանոյի ինքնաթիռը, որով նա Նանտից մեկնում էր Կարդիֆ, անհետացել էր տեսադաշտից և որոնողական բոլոր աշխատանքներն անարդյունք էին անցել:
«Ֆրանսիայի, Ուելսի և Արգենտինայի կառավարություններն իրավունք չունեն դադարեցնել որոնողական աշխատանքները: Էմիլիանոյի ինքնաթիռը պետք է գտնել: Ոչ ոք չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել: Էմի, գիտեմ, որ կարող ես, մենք քեզ կգտնենք»,- գրել է Շկաիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան