Վիկտոր Սողոմոնյան. Արդեն պարզ է, թե ինչ է տեղի ունենում
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հորինված է, այն իրականության հետ որևէ կապ չունի։ Բարեբախտաբար բոլոր սթափ մարդիկ ասում են, Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում»,-հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է՝ հստակ է, միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։
«Դատարանը չունի կալանքի հիմքեր, բայց այնուամենայնիվ Քոչարյանին կալանավորում են, կան հայտնի ձայնագրությունները, որտեղ շատ հստակ քաղաքական իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները հրահանգավորում են դատավորներին։ Արդեն պարզ է, թե ինչ է տեղի ունենում»,-ասաց Վ. Սողոմոնյանը։
Նրա խոսքով, այն հանացոգործությունները, որոնք փորձում են մեղսագրել Ռոբերտ Քոչարյանին, մեկը չի գործում, այդ հոդվածներից մեկը չի գործում, մյուսը չի նախատեսում այն հանցանքը, որը մեղսագրվում է Քոչարյանին։
Գրասենյակի ղեկավարի խոսքով, ինքը կասկած չունի, որ ազատության մեջ հայտնվելով Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է իր քաղաքական գործունեությունը։
«Նա դեռ շատ անելիքներ ունի Հայաստանի ու Արցախի համար»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. «Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է»
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
- Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
- Պաշտպանական խումբն արձանագրում է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների հերթական կոպիտ խախտումը
- Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված
- Փաստաբան. Ես տեսնում եմ, որ բոլոր դատավորները խուսափում են Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց
- Ալումյան. Մենք գտնում ենք, որ Քոչարյանը չպետք է կալանքի տակ գտնվեր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում