Քաղաքական 14:45 26/01/2019 Հայաստան

Տոնոյան. Հունիսից սկսած՝ մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ

«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ ղեկավար կազմի և ՀՀ ԶՈՒ բարձրագույն  սպայակազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:

«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը ՀՀ դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները:

«Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», - նշել է նախարարը:

Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը։

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:08
Աննա Հակոբյանն օգնության է շտապում Նազենի Հովհաննիսյանին
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ օգնության է շտապել Երևանի Նորաձության Շաբաթի շրջանակում քննադատությունների...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Ալ Ջազիրա». Գազայում մեկ ամսվա ընթացքում մարդասիրական կազմակերպություների 20 աշխատակից է սպանվել
Գազայի հատվածում իսրայելական զորքերի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում սպանվել է առնվազն 20 մարդասիրական օգնության կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ինչպե՞ս կարելի է էսքան խաբել, մոլորեցնել ժողովրդին, ինչպե՞ս. Մենուա Սողոմոնյանը՝ Շիրակ Թորոսյանին
ԵՊՀ նախկին դասախոս, «Հայաքվե»  նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, արձագանքելով երեկ խորհրդարանում քաղաքական ճամբարներ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Պավել Պրիլուչնիի մեկամյա որդին հայերեն է խոսում
Ռուս հայտնի դերասան Պավել Պրիլուչնին Դուբայում է կնոջ՝ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի, մեկամյա որդու՝ Միքայելի, զոքանչի՝ Գայանե Սողոմոնյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների քրեական գործով մի կին է անցնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կենտրոնի թաղապետարանի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». ՔՊ-ականները հարմար թեկնածու չունեն, ուզում են ժամանակ ձգել Գյումրիում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստում նախօրեին քննարկվել է Գյումրիում ստեղծված իրավիճակը: Թեպետ իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
09:15
Սուրենյանցը՝ Պապիկյանին. Անուններ հրապարակեք
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով նախօրեին խորհրդարանում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». ՀՖՖ-ն դիմել է ուժային կառույցներին, որ անվտանգության հավելյալ միջոցառումներ կիրառվեն
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ազգային հավաքականն այսօր ծանր վիճակի մեջ է. Գլխավոր մարզչի պաշտոնակատար
Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանաԱզգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպումը։
Աղբյուր` Panorama.am
09:07
ԱՄՆ-ում բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգը առաջ մղելու հարցում. Սուրեն Սարգսյան
«Թրամփի ապագա վարչակազմը շատ արագ է ձևավորվում. Նախանշվում են հիմնական արտաքին քաղաքական մոտեցումները: Կան նաև հայամետ...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ական լռակյաց պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ունեցվածք է կուտակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական այս պատգամավորի համար էլ հեղափոխությունը արգասաբեր էր: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են որոշակի թայմաութ վերցնել՝ իրենց ապագա գործողությունները հասկանալու համար
«Փաստ» թերթը գրում է. ««ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար չի գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
09:03
Նոյեմբերի 14-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 14-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.22 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել ՔՊ-ականներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ իրենց պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական...
Աղբյուր` Panorama.am
08:56
Թրամփը հայտնել է պետքարտուղարի և ԱՀԴ տնօրենի պաշտոններում թեկնածուների անունները
«Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը»
Աղբյուր` Panorama.am
08:54
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Փաստ». Փաշինյանի համար թանգարաններն ու գրադարանները ավելորդ բեռ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի ու նրա «իշխանական թիմի» համար թանգարաններն ու գրադարանները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». Ո՞րն է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն գտել է Գյումրիում ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծման տարբերակը։ Արդեն տևական ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». ՔՊ-ականներից ով չէր ալարում, մոտենում էր ամբիոնին և, բռնանալով մայրենիի վրա, քծնում էր Նիկոլ Փաշինյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական երեսփոխանները երեկ բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու...
Աղբյուր` Panorama.am
08:34
ԵԱ. Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է...
Աղբյուր` Panorama.am
08:06
Հրդեհը բռնկվել է Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում
Նոյեմբերի 13-ին, ժամը 17:48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան և Մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:50
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Արման...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ֆրանսիան կոշտ է պատասխանել Ալիևի հայտարարությանը
Ֆրանսիայի՝ էկոլոգիական անցման հարցերով նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում կտրուկ է արձագանքել Բաքվում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
23:05
Նոյեմբերի 15-ից արգելվում է սիգի որսը և վաճառքը
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
22:42
Թմրանյութերի գործով բերման ենթարկված ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի քեռու որդին լքում է ՔՊ-ն
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը(լուսանկարում աջից առաջինը) ֆեյսբուքում...
Աղբյուր` Panorama.am
22:15
Red Eagles և FAF շարժումները նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles և FAF շարժումները հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
21:43
Իսրայելական հրթիռակոծությունից մեկ օրում Լիբանանում զոհվել է 78 մարդ՝ նաև կանայք և երեխաներ
Վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանի մի շարք շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 78 և վիրավորվել 122 մարդ։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:21
Երևանի Իսաբեկյան փողոցը երեք օր փակ է լինելու
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ից 20:00-ն փակ է լինելու Է. Իսաբեկյան փողոցի՝ Է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Նիսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո
իսի քաղաքապետը պահանջել է Եվրոպական խորհրդի նախագահի հրաժարականը COP29-ին մասնակցելուց հետո ։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան
10:59 13/11/2024

Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}