«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Այսօր՝ ժամը 06։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով), ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել է շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստի կապակցությամբ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է իր ցավակցությունը մահացածի հարազատներին։
Նշենք, որ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով Մհեր Եղիազարյանը հրաժարվել էր շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին և դեկտեմբերի 5-ից հայտարարել էր հացադուլ։