Կանանց համար ոչ եկամտաբեր մասնագիտությունները
Ավստրալիայի վիճակագրության բյուրոյի մասնագետները պարզել են, թե որ պրոֆեսիոնալ շրջաններում են տղամարդիկ ավելի շատ աշխատավարձ ստանում, քան՝ կանայք:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այդ ցուցակի առաջին տեղում առողջապահության ոլորտն է։ Կին բժիշկներին 25 տոկոսով ավելի ցածր են վարձատրում, քան տղամարդկանց։ Փորձագետները նաև ուշադրություն են հրավիրել շինարարության ոլորտի աշխատավարձի վճարման տարբերության՝ 22 տոկոս շինարարության և 21 տոկոս անշարժ գույքի ոլորտներում: Տարբերություն կարելի է տեսնել նաև տնտեսության ոլորտում (21 տոկոս), տեղեկատվական տեխնոլոգիաների (19 տոկոս) և կրթության (14 տոկոս):
Կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության ամենափոքր տարբերությունը դիտվում է հյուրանոցային բիզնեսում, արտադրությունում, ինչպես նաև հանրային ծառայությունների մեջ: