Համաշխարհային ավտոշուկան 2009-ից սկսած առաջին անգամ նվազել է
Անցած տարի համաշխարհային շուկայում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 0,5 տոկոսով և կազմում է 94,791 միլիոն միավոր։ faktom.ru-ն գրում է, որ 2009 թվականից առաջին անգամ է գրանցվել բացասական դինամիկա։
Առաջին տեղում է Չինաստանը, որտեղ վաճառվել է 27,732 միլիոն մեքենա, ինչը 3 տոկոսով քիչ է, քան 2017-ին։ Երկրորդ տեղում է ԱՄՆ, վաճառվել է 17,292 միլիոն մեքենա, ինչը 0,6 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Արևմտյան Եվրոպայի ավտոմեքենայի շուկայում ցուցանիշը գրեթե նույն մակարդակի վրա է, քան 2017 թվականին, վաճառվել է 16,153 միլիոն մեքենա։ Արևելյան Եվրոպայում վաճառվել է 4,243 միլիոն մեքենա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան