Միջազգային մրցաշար Ծաղկաձորում
Հունվարի 29-ին Ծաղկաձորում կմեկնարկի դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ծրագրում ընդգրկված «Զարգացող երկրների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը։
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ տանտերերից բացի, կմասնակցեն Լիբանանի, Իրանի, Ղազախստանի, Ուզբեկստանի,Ղրղզստանի լեռնադահուկորդները: Հնարավոր է այս թիվն ավելանա, որովհետև հայտերի ընդունման վերջին ժամկետը հունվարի 26-ն է: Այս մասին զրույցի ժամանակ ասել է մարզաձևի հայկական ֆեդերացիայի նախագահ, մոտ անցյալի լեռնադահուկորդ Արթուր Հարությունյանը:
Ծրագրում ընդգրկված են ոլորավայրէջքի և հսկա ոլորավայրէջքի կանանց ու տղամարդկանց մրցումներ։
Ստուգատեսը կավարտվի փետրվարի 1-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում