Վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում առաջացել են տեխնիկակական խնդիրներ
Այսօր՝ ժամը 5.20-ից, էլեկտրասնուցման խափանման հետևանքով տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում առաջացել են տեխնիկակական խնդիրներ, ինչի պատճառով այս պահին տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:
«Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին